Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են իրենց խնդիրները` մարաթոնի միջոցով

Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են իրենց խնդիրները` մարաթոնի միջոցով
04.06.2013 | 16:29

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն ԱՎԱԳՅԱՆԸ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ սկսվել է «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն, որը կանցկացվի հունիսի 2-9-ը: «ԱՊՀ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գրեթե նույնն են։ Այսօր մեր հյուրերի թվում են գեղեցկության մրցույթի, պարային ու սպորտային մրցույթների հաղթողներ: Դրանով նրանք ցույց են տալիս, որ ինտեգրված են հասարակությանը։ Մեր խնդիրը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ինտեգրման գործընթացին նպաստելն է, նրանց խնդիրները բարձրաձայնելն ու լուծմանը նպաստելը: Մենք փորձում ենք դա անել մարաթոնի միջոցով»,-նշեց նա` հավելելով, որ այս ծրագիրն իրականացնելու համար իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են:
Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ Հայաստանում կքննարկեն իրենց խնդիրները, կներկայացնեն դրանց լուծման սեփական փորձը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. մասնավորապես, մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։ Կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կհանդիպեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող երիտասարդական ՀԿ-ների հետ, կկազմակերպվի նաև հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց երթ Երևանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով և այլն), ինչպես նաև՝ ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պեղոտայում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ